«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԷԻՆ ԱԹԵՇՅԱՆԻՑ»․ ԹՈՒՐՔԱԳԵՏ
«Ժամանակը ցույց տվեց, որ Աթեշյանը հեղինակություն չի վայելում ո՛չ Թուրքիայի հայ համայնքի կողմից, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Սփյուռքում»,- այս մասին նշել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։ Ըստ թուրքագետի՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականը հենց թուրքական իշխանությունների նախաձեռնությունն էր:«Աթեշյանը այն սակավաթիվ հոգևորականներից էր, որ վայելում էր թուրքական իշխանությունների աջակցությունը։ Սակայն, կարծում եմ, Աթեշյանը հրաժարական տվեց, քանի որ Թուրքիայի իշխանությունները ևս դրան կողմ էին»,-նշել է բանախոսը։ «Թուրքական իշխանությունները հասկացան, որ ինչքան էլ աջակցում են Աթեշյանին, դա առաջացնում է լրացուցիչ լարվածություն հայկական համայնքում, և նրանք զիջումների գնացին՝ փորձելով առաջադրել այնպիսի թեկնածուի, որը ձեռնտու կլինի թե՛հայ համայնքին, թե՛ իրենց»,- նշել է Մուշեղ Խուդավերդյանը: Թուրքագետի խոսքով՝ Աթեշյանը չի նահանջի հոգևոր կյանքից և կշարունակի մնալ Թուրքական իշխանությունների ներկայացուցիչը: Անդրադառնալով Պոլսո նոր պատրիարքի թեկնածու Բեքչյանին՝ թուրքագետը նշել է, որ նա վստահելի է հայ համայնքի կողմից և կարող է ընդհանուր լեզու գտնել թուրքական իշխանությունների հետ։ Դիանա Հարությունյան | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1129 reads | 27.05.2017
| |

«Ժամանակը ցույց տվեց, որ Աթեշյանը հեղինակություն չի վայելում ո՛չ Թուրքիայի հայ համայնքի կողմից, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Սփյուռքում»,- այս մասին նշել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։ Ըստ թուրքագետի՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականը հենց թուրքական իշխանությունների նախաձեռնությունն էր:

