ՎԵՐԱՀՍԿՎՈՂԻՑ ԴԵՊԻ ԱՆՁԵՎ ՔԱՈՍ ՍԻՐԻԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
03.10.2016 \ 21:09 Reads: 1779
Ամբողջ խնդիրը կենտրոնանում էր այն պահանջի վրա, որ ռուսներն անընդհատ արծարծում էին` տարանջատել ընդդիմադիր զինյալներին ահաբեկչական խմբավորումներից։ Դեպքերը այնպես էին ստացվում, որ հակակառավարական ուժերի գրոհներում որոշ պահերի մշուշ էր ստեղծվում զինյալ տարրերի ինքնության վրա, նրանց պատկանած կազմակերպությունների առումով։
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ «LADY»-ԻՆ ՈՒ «TRAMP»-Ը
29.09.2016 \ 23:35 Reads: 1868
Ամերիկացի-հրեա հանրահայտ պրոդյուսեր Վալթ Դիզնին հաստատապես չէր էլ պատկերացնի, որ իր «Lady and Tramp» մուլտֆիլմը տասնամյակներ անց կարող է իրական կերպարանք ստանալ, այն էլ ԱՄՆ նախագահական ընտրությունների մակարդակով, երբ Դեմոկրատ «Lady»-ն (Հիլարի Քլինթոն) դեմ-հանդիման է կանգնել Հանրապետական Tramp-ին:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ
25.08.2016 \ 11:34 Reads: 2267
Վախենալով Մոսկվայի և Թեհրանի պատասխան քայլերից` Անկարան այն ժամանակ կասեցրեց իր գործողությունները։ Ռուսական լրատվամիջոցները  երեկ հայտնեցին, որ Մոսկվան անհանգստացած է թուրքական ագրեսիայի կապակցությամբ, իսկ  թուրքական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ իր գործողությունները համաձայնեցված են հյուսիսային հարևանի հետ։
ԻՆՉՈ՞Ւ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ «ՄՈՒԿ ՈՒ ԿԱՏՈՒ» ԽԱՂՈՒՄ
16.08.2016 \ 11:30 Reads: 1810
Կովկասը ՌԴ-ի համար շատ կարևոր է, ու Ռուսաստանը փորձում է հեռացնել ՆԱՏՕ-ի ներթափանցման վտանգն այնտեղ: Այդ կապակցությամբ երկու հիմնական ուղղություններով Մոսկվան սկսեց աշխատել այս ամառ. Մեկը՝ իրանական և ադրբեջանական ուղղությունն է, մյուսը՝ Թուրքիան:
ՀԱՅՏՆԻ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՂ ՉԻ ՀԱՆՁՆԻ. ԴԵՍՊԱՆ
11.08.2016 \ 23:35 Reads: 2298
Հայաստանի ԱԳՆ-ն վարում է կրավորական քաղաքականություն՝ կարծում է Արման Նավասարդյանը. «Համաշխարհային հանրությունը կարծես տեղյակ չէ, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարփողվում է ֆաշիստական գաղափարախոսություն, քսենոֆոբիա, մարդատյացություն: Ասում են՝ եթե մենք մտնենք Ստեփանակերտ, ամեն մի ադրբեջանցի պետք է կտրի մի հայի վիզ: Ահաբեկչության դեմ պայքարի ինչպիսի՞ համագործակցություն կարող է լինել նման երկրի հետ»:
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ` ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
06.08.2016 \ 11:42 Reads: 1937
Լրատվությունը մեկնաբանական չէ եւ պարզապես վերաբերում է Սահմանադրական փոփոխության ընթացակարգի լուսաբանմանը: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռևս չէ հրապարակվել, հետեւաբար իրավաբանական քննարկումները առայժմ մնում են փակ, եւ Արցախի հանրությունը պետք է սպասի իմանալու համար նոր առաջարկների առավելություններն ու անպատեհությունները, որպեսզի դիրքորոշվի:
ԲԱՔՎԻ ՈՃԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12.07.2016 \ 22:04 Reads: 2164
Ալիեւի պատկերացրած ստատուս քվոյի փոփոխության համար, մնալով միջազգային ընտանիքի կատարած հայտարարության մեջ տեղ գտած առաջադրանքների սահմաններում, նախ պետք է Բաքուն համաձայն լինի 1994-ին կայացած հրադադարի համաձայնագրի լիակատար հարգմանը եւ դրա երաշխիքների համար անհապաղ (քանի որ Ալիեւը ևս ուզում է, որ հակամարտությունը կարգավորվի ամենակարճ ժամանակամիջոցում) համաձայնություն հայտնի եւ գործնապես օժանդակի, որ հետաքննության մեխանիզմները հաստատվեն շփման գծի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ՏՐՅՈՒԿՆԵՐՈՎ ԽԱՂԱԼ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
12.07.2016 \ 20:36 Reads: 1844
Բանախոսը մատնանշեց նաև Հայաստանի դիվանագիտության բացթողումները, որոնք, ըստ նրա, մեր ունեցած հնարավորությունների ոչ ճիշտ կիրառման արդյունք են: Վստահեցրեց, որ Հայաստանը քաղաքական տարբեր տրյուկներ կիրառելով պետք է խաղա իր գործընկերների հետ և կատալիզատորային դիվանագիտություն վարի, ինչպես անում են մի շարք պետություններ:
ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
04.07.2016 \ 23:16 Reads: 4198
Հայկական դիվանագիտությունը պետք է կանխարգելիչ ծրագիր ունենա` օգտվելու  «Սպառնալիքի տակ պարտադրված որոշումից հրաժարվելու մասին» (Under duress) բանաձևից։ Այն հնարավորություն է ընձեռում  որևէ միջազգային կազմակերպությունում կամ ֆորումում մերժել այնպիսի բանձևի ընդունումը, որը հակասում է Հայաստանի պետական շահերին և ազգային անվտանգությանը։
ՀԱՅԱՑՔ ԻՐԱՆԻՑ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ՍԿԻԶԲԸ
27.06.2016 \ 00:15 Reads: 1977
Եվրոպայի քաղաքական երկրաշարժը անխուսափելիորեն  ճաքեր է տալու թե յուրային, եւ թե անդրեւրոպական  ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական միջազգային փոխհարաբերությունների լայնարձակ աշխարհագրություններում..., որից  էլ բխելու է ի վերջո, եթե ոչ Եվրամիության փլուզումը, բայց հաստատապես տրոհման ու փլուզման սկիզբը:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
16.06.2016 \ 13:45 Reads: 3265
Խնդրեցին բերել ապահովագրության հավաստագիրը: Իսկույն մեկնեցի հյուրանոց և բերեցի փաստաթուղթը: Պարզվեց այդ ապահովագրությամբ պետք է կանխիկ վճարվեր անհրաժեշտ գումարը, հետո արդեն Երևանում այն կարող էր հետ ստացվել ապահովագրական գրասենյակից: Բնականաբար պրոֆեսորն այդքան առձեռն գումար չուներ: Այսինքն՝ բավական թանկ արժեցած ապահովագրությունն ընդամենը թղթի կտոր էր:
ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ
16.06.2016 \ 13:33 Reads: 2741
Այս բոլորը պարզապես արագ նշումներ են և բանաձևի ազդեցության հզորությունը և Անկարայի ցուցադրած ջղաձգությունները ընդգծում են Բունդեսթագի ձեռնարկած  քայլի իրադրային նշանակությունը: Նշված հանգամանքները սակայն, առաւելաբար հետևողականության, համագերմանական բարդույթի, Վատիկանի ազդեցության տակ` վերաբերում են կրոնական ներշնչանքին:
ԻՆՉՈ՞Ւ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՐԵՑ ԴԱ. ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
12.06.2016 \ 20:27 Reads: 2949
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի ընդունումը մեկնաբանում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նաւասարդեանը:
ԴԻՎԱՆԱԳԵՏ. «ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ Է»
09.06.2016 \ 11:13 Reads: 2273
«Չնայած՝ տարբեր մեկնաբանություններ կան Հայաստանում, որ Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ էգոցենտրիկ և քաղաքական որոշում էր, Գերմանիան իր շահերից ելնելով դա արեց, այնուամենայնիվ, փաստաթուղթը միջազգային իրավունքի առումով շատ կարևոր երևույթ էր»...
« 1 2 ... 21 22 23 24 25 ... 90 91 »
Copyright © 2026 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com